ՌԵ–ն կդիտարկի Աբխազիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթգիծ բացելու հարցը. Յակունին
18.06.2014,
16:29
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ն կդիտարկի Աբխազիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթգիծ բացելու հարցը, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ն կդիտարկի Աբխազիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթգիծ բացելու հարցը, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԵ նախագահ Վլադիմիր Յակունինը։
«Մեզ պետք կլինի այժմ կենտրոնանալ դեպի Հայաստան Աբխազիայի և Վրաստանի տարածքով շարժման տարբերակ բացելու հարցի քննարկման վրա։ Ցավոք, խնդիրը զուտ քաղաքական բնույթ է կրում և կապված է Վրաստանի և Աբխազիայի միջև կուտակված հակասությունների հետ»,– ասաց Յակունինը։
Ինչ վերաբերում է երկաթուղայիններին, ապա, Յակունինի խոսքով, նրանք երբեք որևէ հակասություններ չեն ունեցել, որոնք չլուծվեին Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների նույնիսկ ամենաբարդ ժամանակահատվածներում:
«Երկաթուղայինները միշտ համաձայնեցված են աշխատել, ընկերաբար և ձգտել են օգնել միմյանց»,– ասաց նա։
ՌԵ ղեկավարի խոսքով` Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակում Ռուսաստանն իր կողմից 2.5 մլրդ նպատակային միջոցներ է հատկացրել աբխազական երկաթուղու ենթակառուցվածքն անհրաժեշտ ծավալով արդիականացնելու համար։
«Ինչ վերաբերում է այս նախագծի հետագա քննարկմանը, ապա այն կախված է հարևան երկրների բարի կամքից»,– ավելացրեց Յակունինը։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2013 թ.–ի հունվարին Երևան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։
Աբխազական երկաթուղու բացման հարցը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` 2013 թ.–ի սեպտեմբերի 3–ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։–0–