Ռուսաստանի Հաշվիչ պալատը կարող է միանալ Հայաստանի էներգետիկ համակարգի աուդիտին. փորձագետ
29.07.2015,
20:00
Ռուսաստանի Հաշվիչ պալատը կարող է միանալ Հայաստանի էներգետիկ համակարգի աուդիտին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Հաշվիչ պալատը կարող է միանալ Հայաստանի էներգետիկ համակարգի աուդիտին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։
«Մոտավորապես տասը տարի անց կսկսի գործել ԵՏՄ–ի միասնական էներգետիկ համակարգը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, որոշ ժամանակ անց նաև Հայաստանի և Ղրղըզստանի էներգետիկ համակարգերը կներառվեն ընդհանուր էներգետիկ համակարգի մեջ։ Դա կլինի միասնական եվրասիական էներգետիկ տարածք։ Այս կապակցությամբ մենք կարծում ենք, որ կարելի է ստեղծել նախադեպ, այդ աուդիտին ներգրավել Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատին և Ռուսաստանի Հաշվիչ պալատին», – ասել է Սաֆարյանը։
Նրա խոսքով` եթե երկու երկրների այդ երկու հզոր վերահսկիչ մարմինները, որոնք ունեն համեմատական և արդյունավետության աուդիտների փորձ, համագործակցեն և աշխատեն աուդիտորական ընկերության հետ, ապա դա կարող է նպաստել դրանց համակարգվածության բարձրացմանը։
«Մենք կմշակենք պետական վերահսկիչ մարմինների համակարգման մեխանիզմները, և ապագայում նման գործունեությունն արդեն կդառնա սովորական աշխատանք», – ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ էներգետիկան հայկական տնտեսության հիմքն է։ «Այն մեր տնտեսական համակարգի առանցքային մասերից մեկն է, այդ պատճառով մասնակցությունը Հայաստանի և Ռուսաստանի հաշվիչ պալատների աուդիտում կարող է հանգեցնել այս կարևոր դաշտում համատեղ վերահսկման մեխանիզմների մշակմանը։ Դա կլինի դրական օրինակ, որը կկանխորոշի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլ նաև ԵՏՄ–ի մյուս երկրների համատեղ գործողությունները», – ընդգծել է Սաֆարյանը։
Նա նաև ավելացրել է, որ աուդիտը, առավել ևս համեմատականը, և Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության աուդիտը շատ թանկարժեք և երկար գործ է։ «Մենք կարծում ենք, որ այդ աուդիտներն իմաստ ունի իրականացնել, եթե հայկական հասարակությունը, բնակչության բողոքող շերտերն ու խոշոր հասարակական կառույցները, որոնք հետաքրքրվածություն են դրսևորում այդ ոլորտում նպատակահարմարության ընկալման նկատմամբ, համաձայնեն մասնակցել աուդիտորական գործընթացներին։ Միգուցե քաղաքացիական ակտիվիստները ներկայացնեն իրենց ներկայացուցիչներին, միգուցե Հայաստանի հանրային պալատի նման խոշոր կառույցները կցանկանան իրենց մասնագետների և փորձագետների միջոցով մասնակցել այդ գործին», – ասել է փորձագետը։
«Այլ խոսքերով, այդ աուդիտն իմաստ ունի անցկացնել այն դեպքում, եթե այն ուղղված լինի էներգետիկ ոլորտում ընդունվող որոշումների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը», – ավելացրել է նա։ –0–