Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Հայկական տնտեսվարող սուբյեկտները պետք է հարկերի վճարման իրենց համար հարմար սխեմայի ընտրության հնարավորություն ունենան. փորձագետ

31.01.2015, 15:10
Հայկական տնտեսվարող սուբյեկտները պետք է հնարավորություն ունենան հարկերի վճարման իրենց հարմար սխեմա ընտրել, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Հայկական տնտեսվարող սուբյեկտները պետք է հարկերի վճարման իրենց համար հարմար սխեմայի ընտրության հնարավորություն ունենան. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսվարող սուբյեկտները պետք է հնարավորություն ունենան հարկերի վճարման իրենց հարմար սխեմա ընտրել, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

2014թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դարձնել 1 տոկոս: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ,  միաժամանակ այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ է ներդրվելու:

Փոփոխությունների համաձայն, ապրանքների գնման դեպքում պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջը փոքր և միջին բիզնեսի համար պարտադիր փաստաթղթաշրջանառության ներդրումից հետո 10–օրյա ժամկետում պետք է ներդրվի 2015թ.–ի փետրվարի 1–ից, այլ ոչ թե 2014թ.–ի հոկտեմբերի 1–ից, ինչպես դա ամրագրված էր օրենքում։

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ էին փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկրման պահանջի կապակցությամբ և բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և խորհրդարանի շենքերի առաջ` պահանջելով տալ ընտրության հնարավորություն` վճարել հին օրենքով ավելի բարձր տոկոսադրույք կամ օգտվել արտոնություններից և վճարել նվազեցված տոկոսադրույքով, սակայն փաստաթղթաշրջանառությամբ։

«Մեր կարծիքով` հարցի լուծումը տնտեսվարող սուբյեկտներին ազատ ընտրության իրավունք տալն է։ Եթե նրանք կարողանան ապահովել իրենց փաստաթղթաշրջանառությունը, ապա կօգտվեն կառավարության տված հնարավարությունից` 1–տոկոս հարկ վճարելով։ Բայց այն ձեռներեցները, ովքեր չեն կարող ներկայացնել այդ փաստաթղթերը, կարող են հնարավորություն ունենալ հին սխեմայով աշխատելու` վճարելով նախկին 3,5 տոկոսը»,– նշեց Սաֆարյանը։

Նա ավելացրեց, որ կառավարությունը պետք է ամեն կերպ աջակցի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քանի որ մոտ 60-70 հազար մարդ երկրում ընդգրկված է ՓՄՁ–ի ոլորտում, որը մարդկանց` իրենց աշխատանքով ապահովելու հնարավորություն է տալիս։

«Հայաստանում փոքր և միջին բիզնեսը պետք է զարգացման հնարավորություն ունենա։ Կառավարությունը, բնականաբար, անում է ամեն ինչ ստվերային հատվածը կրճատելու համար, բայց ՓՄՁ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների հարկերը կազմում են բյուջետային եկամուտների ոչ զգալի մասը` մոտ 2-2.5 տոկոս, և խոսել այն մասին, որ այդ տոկոսները կարող են էական ազդեցություն ունենալ բյուջետային մուտքերի վրա, իրատեսական չէ։ Այդ իսկ պատճառով պետք է ոլորտին զարգանալու հնարավորություն տալ, որ մարդիկ կարողանան ապահովել իրենց և իրենց ընտանիքներին»,– նկատեց Սաֆարյանը։

Նրա խոսքով` Հայրենական ապրանքարտադրողների միությունը բազմիցս նամակներ է ուղղել կառավարությանը հարկային տոկոսադրույքը նվազեցնելու խնդրանքով, մասնավորապես, փոքր և միջին ձեռներեցների համար, բայց ոչ կառավարության առաջարկած պարտադիր փաստաթղթաշրջանառության ներդրման միջոցով։

«Մենք նաև այդ հարցի լուծման միջանկյալ լուծում ենք առաջարկում, որն այսօր ավելի տեղին է. դա ֆիքսված վճարների կիրառումն է»,– ավելացրեց Սաֆարյանը։ -0-