Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է դոլարի արժևորման հետ. Գալուստ Սահակյան

15.06.2015, 17:13
Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժևորման հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյան։
Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է դոլարի արժևորման հետ. Գալուստ Սահակյան
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժևորման հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյան։

Հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նիստ կանցկացնի էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու հարցերի վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ընդունած որոշման նախագծի համաձայն,  էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար կթանկանա մոտ 6,93 դրամով։ Այսպիսով, ցերեկային սակագինը սպառողների համար կբարձրանա` 1 կՎտ/ժ–ի դիմաց գործող 41,85 դրամից (մոտ 0,08 դոլար) հասնելով 48,78 դրամի (0,1 դոլար), գիշերային սակագինը` 1 կՎտ/ժ–ի համար 31,85 դրամից (մոտ 0,067 դոլար) մինչև 38,78 դրամ (մոտ 0,08 դոլար), ներառյալ` ԱԱՀ–ն։

«Էներգիայի թանկացումը առաջին հերթին կապված է դոլար–դրամ փոխարժեքի փոփոխման հետ։ Բոլորին հայտնի է, որ դոլարը թանկացել է մոտ 60 դրամով։ Հետևաբար, այդ թանկացումից 7 դրամ պետք է դրվի համակարգի վրա», – ասել է Սահակյանը։

Նա նաև քննադատել է մի շարք ԶԼՄ–ներին տված «Հայաստանի էլցանցեր» կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի վերջին հարցազրույցը։

Նրա խոսքերով` տպավորություն է ստեղծվում, թե «Հայաստանի էլցանցեր» ղեկավարին մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ, իսկ նա փորձում է գտնել նոր կասկածյալների։ «Ավելի լավ կլիներ, որ նա ոչինչ չխոսեր», – նշել է Սահակյանը։

Հայկական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում «Հայաստանի էլցանցեր» կազմակերպության ղեկավարը հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնական պատճառներից է էլեկտրահամակարգի ամբողջովին համակարգային կառուցվածքի փոփոխության անհրաժեշտությունը, սակայն կազմակերպության պարբերական դիմումները կառավարությանը և ՀԾԿՀ–ին մնացել են անպատասխան։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին հայտ է ներկայացրել ՀԾԿՀ է և առաջարկել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Ընկերությունն առաջարկել է ցերեկային սակագինը (7:00-23:00) գործող 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը։–0–