Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 2–րդ տեղը Forbes–ի ռուսական անշարժ գույքի արքաների վարկանիշում

23.01.2020, 15:40
Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 2–րդ տեղը Forbes–ի ռուսական անշարժ գույքի արքաների վարկանիշում
Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 2–րդ տեղը Forbes–ի ռուսական անշարժ գույքի արքաների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Forbes–ը հրապարակել է Ռուսաստանում խոշորագույն մեծահարուստների վարկանիշը։ 

Ռուսական անշարժ գույքի արքաների 16–րդ վարկանիշում ընդգրկվել են 30 ընկերություններ, ում անշարժ գույքը թույլ է տալիս նրանց վաստակել ամենամեծ վարձակալական եկամուտը։ Վարկանիշի առաջատարն արդեն բազում տարիներ անփոփոխ է մնում. այն զբաղեցրել է Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևյան հրապարակը»։ Ընկերության վարձակալական եկամուտը 2019թ.–ին կազմել է 1,6 մլրդ դոլար։

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է 2–րդ տեղը` տարեկան ցուցանիշով առաջատարից հետ մնալով 3 անգամ (665 մլն դոլար)։

 Երրորդ տեղը պատկանում է Միխայիլ և Սայիթ–Սալամ Գուցերիևներին պատկանող «Սաֆմար» խումբը (580 մլն դոլար)։ –0–