Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի վարչապետը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

16.05.2012, 14:02
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:  

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Այրոյին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:  

«Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում»,- Սարգսյանի խոսքերը մեջբերեցին մամուլի ծառայությունից:

Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարության օրոք երկու երկրների միջև ակտիվ փոխ­գործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում կշարունակի ամրապնդվել և ավելի զարգանալ՝ ի բարօրու­թյուն և ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:--0--