Սենատը Օբամային արգելել է միայնակ լուծել պետական պարտքի վերին շեմի հարցը
07.12.2012,
09:58
ԱՄՆ կոնգրեսի սենատը դեկտեմբերի 6-ին դեմ է հանդես եկել երկրի ղեկավարին լրացուցիչ պարտավորություններ տրամադրելուն, որոնք թույլ կտան միանձնյա կարգավորումներ կատարել պետական պարտքի վերին շեմի մակարդակի հարցում։ Առաջարկը ներկայացրել է սենատի մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ կոնգրեսի սենատը դեկտեմբերի 6-ին դեմ է հանդես եկել երկրի ղեկավարին լրացուցիչ պարտավորություններ տրամադրելուն, որոնք թույլ կտան միանձնյա կարգավորումներ կատարել պետական պարտքի վերին շեմի մակարդակի հարցում։ Առաջարկը ներկայացրել է սենատի մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը։
Նախագահի կուսակիցների նախաձեռնությունը չկարողացավ 60 ձայն ստանալ, որը անհրաժեշտ էր որոշումն ընդունելու համար, հայտնում է Reuters–ը։
Դեմոկրատների ու հանրապետականների վեճը` պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ, արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Ամերիկյան տնտեսության համար ցանկալի է, որ այդ ցուցանիշը փոխվի մինչև տարեվերջ։
Սպասվում է, որ այդ ընթացքում ԱՄՆ–ի պարտք վերցրած գումարի ծավալը կհասնի 16.34 տրլն դոլարի, որը համապատասխանում է պետական պարտքի ներկա նշաձողին։
Եթե Սպիտակ տան վարչակազմն ու ընդդիմությունը համաձայնության չգան մինչև 2013 թվականի հունվարը, տնտեսությանը, այսպես կոչված, ֆիսկալային ճեղքվածք է սպառնում։ Խոսքը ծախսերի ավտոմատ կրճատման ու հարկերի ավելացման մասին է։
Բարաք Օբաման հայտարարել էր, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում սպառնալիք է տակ է հայտնվում ԱՄՆ վարկային վարկանիշը։ «Ես այդ խաղը չեմ խաղա»,– եզրափակել է նախագահը։
Հանրապետականները դեկտեմբերի 5-ին հայտարարել էին, որ առաջիկա 72 ժամերը վճռորոշ կդառնան այդ հարցի շուրջ բանակցությունների համար։ Աջակողմյանները առաջարկել են նախագահին այս խնդրի շուրջ հավելյալ հանդիպում կազմակերպել»--0-