Հայաստանում սերմնաբուծության զարգացման նոր ծրագիր է մեկնարկել
20.02.2014,
13:38
«Աջակցություն մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն ու բանջարեղենային կուլտուրաների սերմերի արտադրությանը Հայաստանում» 459 հազար դոլարի նոր ծրագիր է մեկնարկել Հայաստանում, հինգշաբթի տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Աջակցություն մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն ու բանջարեղենային կուլտուրաների սերմերի արտադրությանը Հայաստանում» 459 հազար դոլարի նոր ծրագիր է մեկնարկել Հայաստանում, հինգշաբթի տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։
Ծրագրի նպատակն է Հայաստանում հիմքեր ստեղծել արտոնագրված սերմերի արտադրության կենսունակ և կայուն համակարգի զարգացման համար, որը հիմնված է սեփական ռեսուրսների վրա։
«20 ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնելու է ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։ FAO–ի երևանյան գրասենյակի կողմից ծրագիրը կհամակարգի Վահան Ամիրխանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից` փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը», – ասաց Նասոյանը ծրագրի շրջանակում կազմակերպված առաջին աշխատանքային խորհրդաժողովի ընթացքում։
Համակարգող Վահան Ամիրխանյանն իր հերթին տեղեկացրեց, որ ծրագիրը կուղղվի առաջին հերթին Բանջարաբոստանային և տեխնիկական կուլտուրաների գիտական կենտրոնի հնարավորությունների բարձրացմանը, մասնավորապես` տեղական սերմերի արտադրության ավելացմանը։
Այս կապակցությամբ Ամիրխանյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ գիտական կենտրոնը ապահովում է սերմերի պահանջարկի մոտ 5–7 տոկոսը Հայաստանում, մոտ 20–25 տոկոսն ապահովվում է այլ երկրներից կատարված ներկրման հաշվին, իսկ ֆերմերական տնտեսությունների կողմից ձեռք բերված սերմերի մնացած մասն անհայտ ծագման է։
«Այս ծրագրի իրականացումը թույլ կտա սերմնարտադրության ոլորտում հասնել բավականին ծանրակշիռ արդյունքների` մոտ 20 տոկոսի հասցնելով տեղական սերմերի արտադրության հնարավորությունը», – նշեց նա։
Ամիրխանյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ներդնել համապատասխան սարքավորումներ Հայաստանում սերմերի հավաքման և մշակման մեխանիզացման համար։
Նախատեսվում է նաև վերանայել 2005 թ.–ին ընդունված «Սերմերի մասին» օրենքը ` սերմերի տեղական արտադրողների իրավունքների ապահովման և գյուղատնտեսական շուկայում օգտագործվող սերմերի ցածրորակ սորտերի ծավալների նվազման համար։
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը համոզմունք է հայտնեց, որ այս ծրագիրը կխթանի բանջարաբուծության կայուն զարգացումը և հուսալի հիմք կստեղծի այս ոլորտում բերքատվության բարձրացման համար։
Նախագիծն իրականացվում է Սերմնաբուծության զարգացման 2010–2014 թթ. ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է ցորենի էլիտար տեսակների սերմերի ներկրում, ինչը 2014 թ.–ին կապահովի 3000–3500 տոննա էլիտար ցորեն ֆերմերների շրջանում հետագա տեղաբաշխման համար։
Ամեն տարի Հայաստանում օգտագործվում է 650–720 հազար տոննա հացահատիկ, որից պարենային նպատակների համար օգտագործվում է միայն 435–450 հազար տոննա։ Պակասուրդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում ամեն տարի կազմում է 380–420 հազար տոննա։–0–