Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը 170 մլն խորանարդ մետրից կհասցվի 320 միլիոնի
22.06.2012,
19:37
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:
Հիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է թույլատրել` այս տարվա ընթացքում Սեւանա լճից կատարելու հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրառ` ոռոգելու համար հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:
Անդրանիկ Անդրեասյանը նկատեց, որ տարեսկզբին կանխատեսվել էր ջրառատ տարի, սակայն սպասումները չեն իրականացել:
Ի պատասխան պատգամավորների հարցադրումների հիմնական զեկուցողը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սեւանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների եւ առանձնատների փրկության համար: Նա տեղեկացրեց, որ նախատեսվող 150 մլն խմ ջրառը լճի մակարդակը կնվազեցնի ընդամենը 10-12 սմ-ով, ինչն այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ:
Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խորանարդ մետր ջուր բացթողնելու կառավարության նախաձեռնությունը որոշ պատագամավորների քննադատությանն արժանացավ: Պատգամավորների մի մասն էլ հասկանալի եւ պարտադրված քայլ համարեց սակավաջրության պայմաններում գյուղատնտեսական նպատակներով լրացուցիչ ջուր հատկացնելու ոորոշումը: Կառավարության առաջարկի ընդդիմախոսները հարցադրումների, այնուհետեւ ելույթների մեջ մտահոգություն հայտնեցին Սեւանա լճի մակարդակը կրկին ցածրացնելու հնարավոր վտանգի մասին` նշելով, որ այն բարձրացվել էր մեծ ջանքերի ու ֆինանսական ռեսուրսների հաշվին: Պատգամավորների գնահատմամբ` ջրի բացթողումն այս ծավալով բացասաբար կանդրադառնա լճի էկոմահարկերի վրա: Այս մասին, ըստ ելույթ ունեցողների, ահազանգել են նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպություններ: Նախաձեռնությունը պաշտպանողները կարծում են, որ լրացուցիչ ջուր բացթողնելու արդյունքում կկարողանան ոռոգել 40 հազար հեկտար տարածությամբ հողեր` հիմնականում Արարատյան դաշտավայրում:
Կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանը, պատգամավորների հարցադրումներին ի պատասխան, կրկին փաստեց, որ Սեւանը ազգային արժեք է, սակայն դժվար իրավիճակներում, ինչպիսին այս տարի սպասվող սակավաջուր ամառն է, պետք է նաեւ ծառայի ժողովրդին, հատկապես որ Սեւանի մակարդակի բարձրացման առաջանցիկ տեմպերը տալիս են նման հնարավորություն: Նա տեղեկացրեց, որ վերջին 10 տարիներին լճի մակարդակը բարձրացել է 4 մետրով, ծրագրված համադրելի ցուցանիշը 2,5 մետր է: Անդրանիկ Անդրեասյանը նաեւ նշեց, որ ոռոգման եւ ընդհանրապես ջրամատակարարման հիմնախնդիրը լուծելու համար նախատեսել են տարբեր ներդրումային ծրագրեր եւ հիմնականում ուշադրություն են դարձնելու ներտնային բաշխիչ ցանցերի վերականգնման վրա` ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար: Նաեւ գումարներ են նախատեսվել ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար:
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը ներկայացրեց փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ նշեց, որ քննարկումների արդյունքում է սահմանվել մինչեւ 320 խորանարդ մետր սահմանգիծը` ավելի քիչ ջուր բացթողնելու հնարավորություն ստեղծելով: Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց հարցը քննարկել հասարակական կազմակերպությունների հետ` հաշվի առնելով վերջիններիս մեծ ուշադրությունը, նաեւ` լսումների ձեւաչափով:--0-