Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Սևանա լճից սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

10.10.2025, 15:24
Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում
Սևանա լճից սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա մինչև որսի արգելքը։

Ըստ այդմ՝ իրականացվում է փոփոխություն, որով սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի։ Արդյունքում՝ 2025 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1123 տոննա: