Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի իշխանության գործողությունների հետևանքով Սևանա լճի մակարդակը 5 տարում կնվազի

27.08.2014, 14:28
Հայաստանի կառավարության գործողությունների հետևանքով Սևանա լճի մակարդակն առաջիկա հինգ տարիներին կես մետրով կնվազի, կարծում է հիդրոգետ, անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։
Հայաստանի իշխանության գործողությունների հետևանքով Սևանա լճի մակարդակը 5 տարում կնվազի
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության գործողությունների հետևանքով Սևանա լճի մակարդակն առաջիկա հինգ տարիներին կես մետրով կնվազի, կարծում է հիդրոգետ, անկախ փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։

Հայաստանի կառավարությունը 2014 թվականի հունվարի 30–ին հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության» օրենքի փոփոխությունների կատարմանը, որոնց համապատասխան, մինչև 2019 թվականը կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները ոռոգման կարիքների համար տարեկան 170–ից մինչև 240 մլն խորանարդ մետր։ Շեմն ամեն տարի կսահմանվի Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգում ջրի պաշարից ելնելով։ Մինչև 2019 թվականը ծրագրվում է կառուցել մի շարք ջրամբարներ, որոնք կլուծեն ոռոգման ջրի հավաքման խնդիրը, և Սևանից ջրի բացթողումների ավելացման անհրաժեշտություն այլևս չի լինի։

Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանի կառավարությունն ամեն տարի դիմում է խորհրդարանին, որ Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացվի օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից, ինչը սպառնում է Սևանի էկոհամակարգին։

«Կառավարությունն ամեն տարի 70 մլն խորանարդ մետրով ավելացնում է Սևանից ջրի բացթողումների ծավալը, ինչի հետևանքով ջրի մակարդակը տարեկան կնվազի 10 սմ–ով, իսկ արդեն 5 տարի անց` 0.5 մետրով»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա, կառավարության այս քաղաքականությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով, որ կանխեն տարբեր օլիգարխներին պատկանող մերձափնյա շինությունների ջրածածկ լինելը, խուսափեն որոշ ճանապարհների և հաղորդակցությունների ջրածածկումներից, ինչպես նաև խուսափեն ջրածածկմանը ենթակա գոտիներում անտառահատումների համար բյուջեից մեծ գումարների հատկացումից։

Փորձագետն ավելացրեց նաև, որ կառավարության հայտարարություններն այն մասին, որ ջրի բացթողումների ծավալի ավելացումն ուղղված է գյուղատնտեսական կալվածքների ոռոգման կարիքների լուծմանը, չի հաստատվում մենատնտեսների հետ զրույցներում, ովքեր դժգոհում են, որ ջուրն իրենց չի հասնում կամ հասնում է ոչ բավարար ծավալներով։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։
Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։
Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5մ–ի։ - 0– -