Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի նախագահ. Սևանի թեման չի կարելի շահարկել

23.04.2014, 15:48
Սևանա լճի թեման չի կարելի շահարկել, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի ամենամյա ընդհանուր տարեկան ժողովում։
Հայաստանի նախագահ. Սևանի թեման չի կարելի շահարկել
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի թեման չի կարելի շահարկել, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի ամենամյա ընդհանուր տարեկան ժողովում։

«Անշուշտ, մենք պետք է մտածենք սերունդների մասին, անշուշտ, մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու, բայց այդ թեման շահարկել չի կարելի»,– ասաց Սարգսյանը` մեկնաբանելով Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթը, որում նա կոչ էր արել դադարեցնել ջրի բացթողումները Սևանա լճից։

Նախագահը նշեց, որ ռեսուրսները պետք է խնայողաբար օգտագործվեն, բայց հաշվի առնելով ապագա սերունդների շահերը և առանց վնասելու բնապահպանական օբյեկտները։

Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Սևանի մասին» օրենքը, որով նախատեսվում է լճի մակարդակի ամենամյա բարձրացում, ինչը կատարվում է ԳԱԱ եզրակացությունների հիման վրա։

Նա ավելացրեց նաև, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումն ավելի արագ տեմպերով է կատարվում, քան նշված է ծրագրում։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։

Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։

Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ - 0–