Հայաստանում շաքարի ներկրման սահմանափակումներ չկան. ֆիննախ
25.05.2015,
18:12
Հայաստանում շաքարի ներկրման սահմանափակումներ չկան, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շաքարի ներկրման սահմանափակումներ չկան, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Հայաստանում շաքարի ներկրմամբ զբաղվում է առավելապես «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որին բաժին է ընկնում շաքարի ներկրման մոտ 99,9%-ը։ Հայաստան շաքար են ներկրում նաև Grand Candy-ն, «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia»-ն և այլ ընկերություններ` առավելապես սեփական օգտագործման համար։
«Հայաստանում կարող են շաքար ներկրել 10-20 ներկրողներ, սակայն տվյալ պահին մատակարարումների հիմնական ծավալն իրականացվում է մեկ ներկրողի կողմից, քանի որ բազմաթիվ տարիների ընթացքում այն ձևավորել է երկիր մեծ ծավալով շաքար ներկրելու հնարավորություն, ինչի հաշվին զեղչ է ստանում տրանսպորտային ծախսերի և գնման գնի համար, ինչը բերում է շահավետ գնի (ներքին շուկայում)», - ասաց Խաչատրյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ մեկ խոշոր ներկրողի առկայությունը քաղաքական որոշման կամ իշխանությունների կողմից շուկայի մյուս մասնակիցների վրա ճնշումների կամ պետական կառույցների կողմից չբարձրաձայնվող ճնշման հետևանք չէ։ -0-