Հայաստանում դպրոցների կառուցումն իրականացվում է երկամյա ժամկետում. նախարար
04.11.2014,
12:02
Հայաստանում դպրոցների կառուցումը կիրականացվի երկամյա ժամկետում, երեքշաբթի ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի քննարկման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դպրոցների կառուցումը կիրականացվի երկամյա ժամկետում, երեքշաբթի ասաց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետբյուջեի քննարկման ժամանակ։
Ըստ նրա` նախարարության հիմնական գերակայությունը 2015 թվականին կլինի երկարաժամկետ շինարարության, այդ թվում` դպրոցների նախագծերի ավարտը, որոնց համար կսահմանվեն աշխատանքային վերջնական ժամկետներ։
«Բոլոր դպրոցների համար սահմանված է ժամկետ` ավարտել շինարարությունը երկու տարվա ընթացքում, այլապես ծախսերն աննպատակահարմար են դառնում։ Նախկինում երկարատև աշխատանքների պատճառով դրանց ավարտի պահին արդեն նորոգման կարիք էր զգացվում»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ 2015 թվականին նախարարության գերակայությունների թվում մարզերի համաչափ զարգացումն է, երկարաժամկետ նախագծերի ավարտումը, իսկ բոլոր նոր նախագծերի համար կպահանջվի տեխնիկական պարտադիր հիմնավորում։
«Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում ավարտվում է 54 նախագծերից մոտ 18–ի շինարարությունը, 2015 թվականին մենք ծրագրում ենք հասցնել ավարտելիության ցուցանիշը մինչև 60-65 տոկոսի, որ շենքերի կառուցումն իրականացվի ոչ թե 6-7 տարի, այլ 2-3»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, շինարարության ոլորտին նախատեսվում է հատկացնել 11 մլրդ դրամ` ներառյալ դրամաշնորհային միջոցներ։ Միջոցների հիմնական մասը` մոտ 5 մլրդ 550 մլն դրամ, կուղղվի կրթական օբյեկտների կառուցմանը, մոտ 2 մլրդ դրամ` չորրորդ աստիճանի վթարային տների բնակիչների ապրուստի փոխհատուցմանը, մնացած միջոցները` մարզական, մշակութային և այլ օբյեկտների կառուցմանը։-0-