Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայկական շուկան հագեցած է տեղական արտադրության արտադրանքով. փորձագետ

13.02.2015, 13:28
Հայկական շուկան հագեցած է տեղական արտադրության արտադրանքով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հայթյանը։

Հայկական շուկան հագեցած է տեղական արտադրության արտադրանքով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական շուկան հագեցած է տեղական արտադրության արտադրանքով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հայթյանը։

Նրա խոսքերով` Հայաստանում արտադրվում է շուկայում իրացվող հացաբուլկեղենի գրեթե 100 տոկոսը, կաթնամթերքի 95 տոկոսը (չնայած այս արտադրանքի 40 տոկոսը պատրաստվում է ներկրվող չոր կաթի հիման վրա), մսամթերքի 90–95 տոկոսը, հրուշակեղենի 70–75 տոկոսը, հյութերի 45–50 տոկոսը, թռչնամթերքի 60–65 տոկոսը, ձվի 90–100 տոկոսը, գինու և շամպայնի մոտ 100 տոկոսը, օղու մոտ 40–50 տոկոսը։

«Շուկայի ընդհանուր վիճակի մասին կարող եմ ասել, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի պակաս չկա։ Պիտանելիության ժամկետի հետ կապված ևս խնդիր չկա, մասնավորապես` կաթնամթերքի և տեղական արտադրության կիսաֆաբրիկատների հարցում, որոնք 3–5 օր պիտանելիության ժամկետ ունեն», – ասաց Հայթյանը։

Փորձագետը նաև ավելացրեց, որ Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիտորինգի տվյալների համաձայն` այս պահին սննդամթերքի գների աճ չի նկատվում։–0–