Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Սիրիահայերը կարող են անվճար երկարացնել վիզաները և կացության կարգավիճակը Հայաստանում

24.10.2012, 13:33
Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն` սիրիահայերը կազատվեն վիզայի և կացության կարգավիճակի երկարացման պետտուրքի վճարման պարտավորությունից։
Սիրիահայերը կարող են անվճար երկարացնել վիզաները և կացության կարգավիճակը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում, որոնց համաձայն` սիրիահայերը կազատվեն վիզայի և կացության կարգավիճակի երկարացման պետտուրքի վճարման պարտավորությունից։

«Այդ փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ նրանից հետո, երբ սկսեցին ավարտվել Սիրիայի մեր հայրենակիցների վիզաների ժամկետները։ Այսօր նախատեսված է վիզայի երկարացման յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ, իսկ կացության կարգավիճակի երկարացման համար` 105-150 հազար դրամ»,– օրինագիծը ներկայացնելով` ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նա հայտնեց նաև, որ այս հարցը քննարկվել է նախագահի հանձնարարականով։

«Միայն սիրիահայերի վրա օրենքի դրույթները տարածելու նպատակով մենք առաջարկում ենք ամրագրել, որ պետտուրքից ազատվում են ազգությամբ հայեր, որոնք համարվում են այն երկրների քաղաքացիներ, որտեղ նրանց կյանքի և առողջության համար վտանգ է ծագել»,– ավելացրեց նա։

Նախարարը հայտնեց, որ մոտավոր հաշվարկներով, պետբյուջեի ծրագրված եկամուտները լրացումների կատարումից հետո կկրճատվեն շուրջ 100 մլն դրամով։

Սփյուռքի նախարարության տվյալներով, այսօրվա դրությամբ Հայաստանում ապրում է ավելի քան 5 հազար սիրիահայ։ Այդ ցուցանիշներն ամեն շաբաթ փոխվում են։ -0-