Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

S&P-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի 2026 թ.-ին

Այսօր, 01:03
Գործակալության վերլուծաբանները կարծում են, որ բարձր ներդրումային ակտիվությունը պետք է աջակցի աճին
S&P-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի 2026 թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է 2026 թ.-ին Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչև 4.9%՝ 2025 թ.-ի 7.1%-ի համեմատ։

«Սա մասամբ պայմանավորված է սպառողական պահանջարկի թուլացմամբ և արտահանման նվազմամբ՝ հայկական առանձին ապրանքատեսակների նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների հետևանքով», - ասվում է զեկույցում։

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ թեև արտահանողները, հավանաբար, իրենց արտադրանքը կվերաուղղորդեն դեպի այլընտրանքային շուկաներ (ներառյալ ԵՄ-ն), այս դրվագն ընդգծում է պահպանվող կախվածությունը ռուսական շուկայից և արտահանման առանձին ոլորտների խոցելիությունը:

«Այնուամենայնիվ, բարձր ներդրումային ակտիվությունը պետք է աջակցի աճին: Մենք ակնկալում ենք, որ 2027–2029 թթ.-երին միջին տարեկան աճի տեմպերը կկազմեն 5%՝ սպառողական և ներդրումային ակտիվության ֆոնին», - ասվում է զեկույցում։

2026 թ.-ի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5.4% չափով: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ-ի հաշվետվության համաձայն՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 4.5-4.1% միջակայքում:

Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները 2026 թ.-ի Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ. ՀԲ – 5.3%, Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) – 5.25%, Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) – 5.5%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ) – 5.5%, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) – 6%, S&P Global Ratings – 4.9%, Fitch Ratings – 5.2%: