Հայաստանում 2015 թվականի հունվարից հինգ նոր սպանդանոց կգործի
19.12.2014,
16:41
Հայաստանում 2015 թվականի հունվարից հինգ նոր սպանդանոց կգործի, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թվականի հունվարից հինգ նոր սպանդանոց կգործի, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։
«Սպանդանոցները կգործեն Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում, երկու սպանդանոց էլ կսկի գործել Կոտայքի մարզում»,– ասաց Բաղիյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Նա հիշեցրեց, որ սպանդանոցներից դուրս իրականացված մորթը չի կարող ապրանքի պատշաճ որակ ապահովել և կարող է վտանգ ներկայացնել սպառողների համար։
«Ընթացիկ տարում հինգ սպանդանոց է կառուցվել կառավարության և մասնավոր կառույցների մասնակցությամբ։ Կառավարությունը սարքավորումները գնեց, իսկ սպանդանոցների սեփականատերերը կառուցեցին շենքերը»,– ասաց նա։
Բաղիյանը նշեց, որ Հայաստանում գործող հին սպանդանոցներն արդեն լիարժեք կերպով չեն գործում։ «Սպանդանոցների շինարարությունը շարունակվում է նաև մյուս մարզերում, որպեսզի հետագայում անասունի մորթը միայն սպանդանոցներում իրականացվի»,– ասաց նա։
2013 թվականի վերջի դրությամբ հանրապետությունում կա 24 սպանդանոց, որոնցից վեցը շահագործման համար պիտանի չեն։-0-