Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սպառողների վստահության ցուցանիշը երկրորդ եռամսյակում կրճատվել է` դառնալով 43,3 կետ

17.09.2013, 19:21
Սպառողների վստահության ցուցանիշը 2013թ. երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, կրճատվել է 0,7 կետով և կազմել է 43,3 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Սպառողների վստահության ցուցանիշը երկրորդ եռամսյակում կրճատվել է` դառնալով 43,3 կետ
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սպառողների վստահության ցուցանիշը 2013թ. երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, կրճատվել է 0,7 կետով և կազմել է 43,3 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ 2012 թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ սպառողների վստահության ցուցանիշ նվազել է 3,9 կետով։

Ընթացիկ պայմանների ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում, առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 0,9 կետով` կազմելով 34,4 կետ։ Ընթացիկ պայմանների ենթացուցանիշներից աճ է գրանցել միայն խոշոր գնումների իրականացման փաստի ենթացուցանիշը (աճ 0,7 կետով)։

Մնացած ենթացուցանիշներով գրանցվել է անկում։ Մասնավորապես, եկամուտների փոփոխությունը գնահատող ենթացուցանիշը այս տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 1,8 կետով` հասնելով 30,7 կետի, իսկ գործող տնտեսական պայմանները գնահատող ենթացուցանիշը նվազել է 1,7 կետով` հասնելով 21,9 կետի։

Ըստ տեղեկատվության` ապագա պայմանների ցուցանիշը երկրորդ եռամսյակում 2013 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 0,4 կետով և կազմել 52,2 կետ։

Այս անկումը պայմանավորված է եկամուտների մակարդակի փոփոխությունների վերաբերյալ սպասումները գնահատող ենթացուցանիշների նվազմամբ, անկումը կազմել է 1,3 կետ, իսկ ընտանեկան զբաղվածության փոփոխության սպասումը գնահատող ենթացուցանիշը նվազել է 2,4 կետով։

Միաժամանակ տնային տնտեսությունների խոշոր գնումների սպասումը գնահատող ենթացուցանիշն այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ավելացել է 2,4 կետով և կազմել 57,8 կետ։

2005 թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում նախորդ ժամանակահատվածի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունը գնահատելու, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները գնահատելու, հարցումների արդյունքների հիման վրա բաղադրիչ տնտեսական ցուցանիշները հաշվելու և հրապարակելու նպատակով։–0–