Սպառողները պետք է հարստացված կամ սովորական ալյուր ընտրելու իրավունք ունենան. փորձագետ
24.07.2015,
20:01
Սպառողները Հայաստանում պետք է զրկված չլինեն սովորական կամ երկաթով ու ֆոլաթթվով հարստացված ալյուր ընտրելու իրավունքից, ասաց Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սպառողները Հայաստանում պետք է զրկված չլինեն սովորական կամ երկաթով ու ֆոլաթթվով հարստացված ալյուր ընտրելու իրավունքից, ասաց Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը։
Հայաստանի կառավարությունը 2014 թ. նոյեմբերին հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախագիծը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:
Արեստակեսյանի խոսքով` աշխարհում մեծ թվով մարդկանց օրգանիզմում կա երկաթի ավելցուկ, և ավելորդ «չափաբաժինը» կարող է ճակատագրական լինել։
«Ի տարբերություն այլ երկրների, որտեղ կլիմայական պայմաններն օրգանիզմում երկաթի պակասի պատճառ են հանդիսանում, Հայաստանում բնությունն այնքան առատաձեռն է, որ մրգի և բանջարեղենի շնորհիվ օրգանիզմը ստանում է բավարար վիտամիններ և երկաթի ավելորդ չափաբաժնի կարիք չունի», – ասաց Արեստակեսյանը։
Նա սխալ է համարում ալյուրի լրացուցիչ հարստացումը։ «Երկաթը ճնշում է հակաօքսիդանտներին, որոնք պայքարում են ուռուցքային հիվանդությունների դեմ։ Սակայն բնական է, որ եթե ինչ–որ մեկն ունի երկաթի պակաս, ապա հարկավոր է լրացնել այն։ Իսկ երկաթի ավելցուկը կարող է տարբեր հիվանդությունների զարգացման հանգեցնել», – ասաց Արիստակեսյանը։
Նրա խոսքով` շարքային սպառողը չի կարող որոշել երկաթի օգտագործման մակարդակը հացաբուլկեղենի միջոցով։ «Եվ դժվար թե մենք կարողանան պատասխանել այն հարցին, թե ինչ հետևանքների կհանգեցնի երկաթի ավելցուկը», – նշեց Արիստակեսյանը։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարել էր, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը կարող է նպաստել հանրապետությունում սակավարյունության դեպքերի թվի 10–15 տոկոսանոց նվազմանը։
Առողջապահության տեղեկատվական–վերլուծական կենտրոնի տվյալներով` 2013թ.–ի վերջի դրությամբ հանրապետությունում մեծահասակ բնակչության շրջանում գրանցվել է սակավարյունության 7026 դեպք, 8148 դեպք` մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 897 դեպք` 15–17 տարեկան դեռահասների շրջանում։ –0–