Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների ստուգումները մինչև տարեվերջ կկրճատվեն 98 տոկոսով

30.07.2015, 14:58
Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների ստուգումները մինչև տարեվերջ կկրճատվեն 98 տոկոսով, նման որոշում է ընդունվել հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների ստուգումները մինչև տարեվերջ կկրճատվեն 98 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների ստուգումները մինչև տարեվերջ կկրճատվեն 98 տոկոսով, նման որոշում է ընդունվել հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Մինչև 2016 թ.–ի հունվարի 1–ը կտրուկ կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ստուգումները տարբեր գերատեսչությունների կողմից, բացառությամբ` մաքսային և հարկային մարմինների», – ասաց կառավարության աշխակատազմի ղեկավար –նախարար Դավիթ Հարությունյանը նախագծի որոշումը ներկայացնելիս։

Նրա խոսքով` մնացած ստուգումներն իրականացվելու են միայն ռիսկի գոտում գտնվող սուբյեկտների մոտ, օրինակ` գազալցակայաններում։

Նրա խոսքով` այդ որոշումը չի տարածվի պետական ձեռնարկությունների կամ կազմակերպությունների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վրա։ –0–