Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Տարածաշրջանի հնարավոր ապակայունացման պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի դանդաղ զարգացումը. փորձագետ

25.09.2013, 16:10
Հայաստանին անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում հասնել տնտեսական լուրջ աճի` հաշվի առնելով հարևան պետությունների, մասնավորապես, Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերը, կարծում է ԵվրԱզԷս Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
Տարածաշրջանի հնարավոր ապակայունացման պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի դանդաղ զարգացումը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ,  26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում հասնել տնտեսական լուրջ աճի` հաշվի առնելով հարևան պետությունների, մասնավորապես, Ադրբեջանի տնտեսական աճի տեմպերը, կարծում է ԵվրԱզԷս Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

Ըստ նրա, տարածաշրջանի հնարավոր ապակայունացման պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը տնտեսապես շատ դանդաղ է զարգանում, մինչդեռ Ադրբեջանն ունի հետխորհրդային տարածաշրջանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը:

«Հայաստանը պետք է տնտեսական լուրջ աճի հասնի արդեն առաջիկայում… 2-3 տարիների ընթացքում պետք է դուրս գալ 5-7-տոկոսանոց տնտեսական աճի”,- հայտարարեց Լեպյոխինը «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար.տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով Մոսկվա–Երևան տեսակամուրջի ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Լեպյոխինը նշեց, որ Ռուսաստանը կարող է օժանդակել Հայաստանի տնտեսական աճին, և, մասնավորապես, հայկական տնտեսության արդիականացման ծրագրերի իրականացմանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2012 թվականի շուկայական գներով կազմել է 3997.6 մլրդ դրամ, ինչի արդյունքում Հայաստանի տնտեսական աճը տարվա արդյունքներով կազմել է 7.2 տոկոս:
-0-