Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը երկու տարվա ընթացքում կգերազանցի մեկ միլիոնը. Էկոնոմիկայի նախարարություն

06.02.2013, 13:48
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում Հայաստանի տուրիստական հոսքի ծավալները հասցնել տարեկան մեկ միլիոն մարդու, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը երկու տարվա ընթացքում կգերազանցի մեկ միլիոնը. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է երկու տարվա ընթացքում Հայաստանի տուրիստական հոսքի ծավալները հասցնել տարեկան մեկ միլիոն մարդու, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Հայաստանում ներգնա զբոսաշրջության ոլորտի աճը 2012թ.-ի արդյունքներով, 2011թ.-ի համեմատ, կազմել է 11,3 տոկոս կամ շուրջ 85 հազար զբոսաշրջիկ` հասնելով 843330 մարդու:

«Նման աճի տեմպերի դեպքում, կարծում եմ, մենք կկարողանանք արդեն առավելագույնը երկու տարվա ընթացքում մեկ միլիոն զբոսաշրջիկի տարեկան ցուցանիշ ապահովել»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշեց նաև, որ 2013թ.-ին նախատեսվում է ներգնա զբոսաշրջության ոլորտի 10-12 տոկոսանոց աճ ապահովել:

2012թ.-ին Հայաստանի հիմնական տուրիստական հոսքերը բաժին են ընկել եվրոպական երկրներին, մասնավորապես` Գերմանիային և Ֆրանսիային, նաև ակտիվացել է Իսպանիան:

Եվրոպական երկրներից հետո 2012թ.-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակով հաջորդում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան և Իրանը: --0--