Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Տարվա առաջին ինը ամիսներին ՀՀ-ն ստացել է 39.7 մլն դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա համեմատ 50%-ով պակաս է

07.11.2025, 10:12
2025 թ.-ի հունվարից մինչև սեպտեմբեր Հայաստանը ստացել է 2,217.2 տոննա մարդասիրական օգնություն
Տարվա առաջին ինը ամիսներին ՀՀ-ն ստացել է 39.7 մլն դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա համեմատ 50%-ով պակաս է

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/ԱՌԿԱ/.    Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 2,217.2 տոննա մարդասիրական օգնություն՝ 15,399.2 մլն դրամի չափով (39,737.4 հազար դոլար):

Ընդ որում, անցյալ տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում ՀՀ-ն ստացել է 1,145.2 տոննա մարդասիրական օգնություն՝ 31,513.3 մլն դրամի չափով (79,624.6 հազար դոլար):

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան ժամանած մարդասիրական օգնության դոլարային արժեքը կրճատվել է 50.1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան մտած մարդասիրական օգնության ծավալով առաջատար երեք երկրներն են՝ ԱՄՆ-ն (11,349,000 դոլար, 28.6% մասնաբաժին, 73.8% նվազում 2024 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ), Չինաստանը (2,995,500 դոլար, 7.5% մասնաբաժին, 73.9% աճ) և Նիդեռլանդները (2,781,300 դոլար, 7% մասնաբաժին, 93.4% աճ)։

Մարդասիրական օգնության տեսքով Հայաստանը ստացել է ոչ թանկարժեք մետաղների և մետաղական արտադրանքի ամենամեծ քանակը (1,059.0 տոննա, արժեքը՝ 1,190,700 դոլար)։ Մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում են պլաստմասսաները և պլաստմասսե արտադրանքը, ռետինը և ռետինե արտադրանքը (355.6 տոննա՝ 535.1 հազար դոլար արժողությամբ), երրորդ տեղում՝ ցամաքային, օդային և ջրային տրանսպորտային միջոցները (227.3 տոննա՝ 2,232.8 հազար դոլար արժողությամբ)։