Ճգնաժամի շրջանում պետք չէ շատ փոխել հարկային համակարգը. Մեդվեդև
26.11.2012,
10:49
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ճգնաժամի շրջանում պետք չէ հարկային համակարգը զգալի փոփոխությունների ենթարկել, հաղորդում է Փրայմը:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ճգնաժամի շրջանում պետք չէ հարկային համակարգը զգալի փոփոխությունների ենթարկել, հաղորդում է Փրայմը:
«Ինձ թվում է, որ ճգնաժամի ժամանակաշրջանում ավելի լավ է ձեռք չտալ հարկային համակարգը, սակայն դա իմ անձնական կարծիքն է»,- «Ֆրանս-Պրես» գործակալությանը և «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում ասել է նա:
«Ինձ թվում է, ընդհանրպաես ցանկալի է հարկերի նկատմամբ խելամիտ խահխանողական կառույցը կիրառել, այնպես, որպեսզի չթուլանա ողջ կառույցը՝ հատկապես ճգնաժամի շրջանում»,- ասել է նա:
Մեդվեդևը հիշեցրել է, որ Ռուսաստանում արդեն ավելի քան 10 տարի առաջ որոշում էր կայացվել անցնել, այսպես կոչված, հարկման հարթ ցուցակին:
«Այժմ մեր երկրի ցանկացած քաղաքացի՝ և շատ հարուստ, և չափազանց աղքատ, 13 տոկոս միասնական դրույքով է հարկ վճարում: Այդ գաղափարը քննադատում են, ասում են. «Կան օլիգարխներ, կան հարուստ մարդիկ՝ թող ավելին վճարեն»: Արդար է: Սակայն մյուս կողմից մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր կապիտալները՝ գոնե հարկային դրույքից ելնելով, ստվերում չմնան կամ սահմանից դուրս չանցնեն, ես նկատի ունեմ այսպես կոչված մոխրագույն վճարումները, իսկ նման վճարումները շատ են նաև Եվրոպայում»,- ասել է վարչապետը:
Ըստ նրա՝ հարկման դրույքների փոփոխություններից հետո վճարումների բացարձակ մեծամասնությունն օրինական է դարձել:
«Միաժամանակ դա չի նշանակում, որ մեր հարկային համակարգն առհավետ տրված մի բան է, որ այն դոգմա է: Իհարկե, այն փոփոխությունների է ենթակա: Մենք նաև մտածում ենք մեր հարկային համակարգի և դրա ապագայի մասին, սակայն այդ երկու բևեռների միջև էլ տեղակայված է իրականությունը»,-ավելացրել է Մեդվեդևը: -0-