Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ խորհրդարանը վավերացրել է տեխնիկական համաձայնագիր Բրազիլիայի հետ

14.09.2017, 15:18
ՀՀ խորհրդարանը վավերացրել է տեխնիկական համաձայնագիր Հայաստանի ու Բրազիլիայի կառավարությունների միջև։
ՀՀ խորհրդարանը վավերացրել է տեխնիկական համաձայնագիր Բրազիլիայի հետ
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ խորհրդարանը վավերացրել է տեխնիկական համաձայնագիր Հայաստանի ու Բրազիլիայի կառավարությունների միջև։

Ինչպես ԱԺ–ի նիստի ընթացքում նշել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերին։ 

«Սա տիպային համաձայնագիր է, որը Հայաստանը ստորագրել է շատ երկրների հետ։ Փաստաթուղթը միտված է ՀՀ և Բրազիլիայի համար գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության զարգացմանը», – նշել է փոխնախարարհը։ 

Նրա խոսքով, համաձայնագիրը նախատեսում է շրջանակային կարգավորումներ և թույլ կտա Բրազիլիային ներգրավել Հայաստանը համագործակցության միջազգային ծրագրերի իրականացման գործում։ 

«Նրանից հետո, երբ փաստաթուղթն ուժի մեջ կմտի, մենք մտադիր ենք սկսել քննարկումներ դրանով նախատեսված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ», – ասել է Մելքոնյանը։ –0–