Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Երևանում մասնավոր տների գներն առաջին եռամսյակում չեն փոխվել

05.05.2014, 13:53
Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013թ, չորրորդ եռամսյակի համեմատ,  մնացել են նույն մակարդակում` մեկ քառակուսի մետրի դիմաց կազմելով միջինը 286,6 հազար դրամի։ Այս մասին հաղորդվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։
Երևանում մասնավոր տների գներն առաջին եռամսյակում չեն փոխվել
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013թ, չորրորդ եռամսյակի համեմատ,  մնացել են նույն մակարդակում` մեկ քառակուսի մետրի դիմաց կազմելով միջինը 286,6 հազար դրամի։ Այս մասին հաղորդվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։

Համեմատության համար նշվում է, որ 2013 թ. առաջին եռամսյակում Երևանում մասնավոր տների միջին շուկայական արժեքը մեկ քառակուսի մետրի դիմաց կազմել  է 283,8 հազար դրամ։

2014 թ. առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 1188 գործարք, որից 291–ը` Երևանում։

Ըստ տվյալների` մայրաքաղաքում տների ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոնում` 476,1 և Արաբկիրում`383 հազ. դրամ 1 ք.մ.-ի համար, իսկ ամենացածրը Նուբարաշենում` 150,5 հազ. դրամ` 1 ք.մ.-ի համար

Մարզերում ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում` մեկ քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ, ամենացածրը`Դաստակերտում (Սյունիք) և Թումանյանում (Լոռի) ` 1 ք.մ–ի դիմաց, համապատասխանաբար, 11,610 և 12 հազար դրամ։ ($1 – 413,59 դրամ) -0-