Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Երևանում մասնավոր տների գներն առաջին եռամսյակում չեն փոխվել

04.05.2015, 18:18
Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2015 թվականի առաջին եռամսյակում, 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ, մնացել են նույնը` կազմելով 286,7 հազ. դրամ մեկ քառակուսի մետրի համար, նշվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։
Երևանում մասնավոր տների գներն առաջին եռամսյակում չեն փոխվել
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2015 թվականի առաջին եռամսյակում, 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ, մնացել են նույնը` կազմելով 286,7 հազ. դրամ մեկ քառակուսի մետրի համար, նշվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։

Համեմատության համար նշված է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում Երևանի մասնավոր տների մեկ քառակուսի մետրի գինը կազմել է 286,6 հազ. դրամ։

Առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 964 գործարք, որոնցից 265–ը` Երևանում։

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` մասնավոր տների ամենաբարձր գները մայրաքաղաքում գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում` 1 քառակուսի մետրի համար, համապատասխանաբար, 476,1 և 383 հազար դրամ, իսկ ամենացածր գները` Նուբարաշենում` 1 քառակուսի մետրի դիմաց 150,6 հազար դրամ։

Միաժամանակ մասնավոր տների ամենաբարձր գները մարզերում գրանցվել են Ծաղկաձորում (Կոտայքի մարզ)` քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ, իսկ ամենացածրը` Դաստակերտում (Սյունիքի մարզ)` քառակուսի մետրի դիմաց 11,610 հազար դրամ և Թումանյանում (Լոռի)` քառակուսի մետրի դիմաց 12 հազար դրամ։ ($1 – 476,42 դրամ) -0-