Հայ տնտեսագետը հնարավոր է համարում ձեռներեցների կողմից շրջանառության հարկի տոկոսադրույքի ընտրության հնարավորությունը
03.02.2015,
20:49
Հայաստանի փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին կարելի է տրամադրել այլընտրանք և շրջանառության հարկի տոկոսադրույքն ինքնուրույն ընտրելու հնարավորություն` 1 տոկոս փաստաթղթերի դեպքում կամ 3,5 տոկոս դրանց բացակայության դեպքում, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին կարելի է տրամադրել այլընտրանք և շրջանառության հարկի տոկոսադրույքն ինքնուրույն ընտրելու հնարավորություն` 1 տոկոս փաստաթղթերի դեպքում կամ 3,5 տոկոս դրանց բացակայության դեպքում, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
ՀՀ կառավարությունը 2014 թ.–ի հունիսին հաստատեց երկրի հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու որոշումը, որոնց համաձայն` նախատեսվում է 3,5 տոկոսից 1 տոկոսի նվազեցնել շրջանառության հարկի տոկոսադրույքներն առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։ Այս որոշումը տարածվում է հիմնականում փոքր և միջին բիզնեսի, մասնավորապես` այն ձեռնարկությունների վրա, որոնց տարեկան ֆինանսական շրջանառությունը կազմում է մինչև 58,5 մլն դրամ (մոտ 141 հազար դոլար)։ Տարեկան 12 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են շրջանառության հարկից։
«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2014թ.–ի հոկտեմբերի 1–ից։ Միաժամանակ օրենքով նախատեսվում է կատարել պարտադիր փաստաթղթաշրջանառությունը ՓՄՁ–ների համար, դրա հետ մեկտեղ նախատեսվում է ներդնել այդ պայմանի կատարման ստուգումների դյուրացված ընթացակարգ։
«Ամեն դեպքում, դա հնարավոր տարբերակներից մեկն է` գնալ զիջումների և պահպանել կամավորության սկզբունքը։ Սակայն կարող է մեկ հարց ծագել` կապված փաստաթղթերի միջոցով շրջանառության բացահայտման հետ։ Այսինքն` շրջանառությունն ամբողջությամբ չի բացահայտվի», – ասել է Խաչատրյանը «Sputnik-–Արմենիա» ռադիոյի եթերում։
Ինչ վերաբերում է անհիմն հարկային ստուգումների վերաբերյալ ձեռներեցների պահանջներին, ապա Խաչատրյանի կարծիքով, հարկային ստուգումների խնդիրը ՓՄՁ–ների համար արդիական է։
«Նրանց հարկավոր է ազատություն տալ, հաստատագրված գումար որոշել, որը մարդիկ պատրաստ են վճարել, գործունեություն իրականացնելու հնարավորություն տալ։ Կարող եմ խոսել ստուգումների ծախսատարության մասին։ Ընդ որում` ստուգումների արդյունքում բացահայտվում է թերությունների միայն մի մասը։ : Այս ամենը հաշվի առնելով կարելի է ընդառաջել և այդ ստուգումները, որոշակի շերտի համար, ընդհանրապես զրոյի հավասարեցնել», – կարծում է տնտեսագետը։
Խաչատրյանն ընդհանուր առմամբ կարծում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը կրկին հետաձգվել է որոշակի ժամանակով։ «Այդ ընթացքում փորձ կարվի համապատասխան լուծումներ գտնել՝ կամ որոշակի զիջումների գնալով, կամ այլընտրանքային տարբերակ մտածելով», – ասել է Խաչատրյանը։
Առևտրի ոլորտի ներկայացուցիչները, ովքեր դժգոհ են պարտադիր փաստաթղթավորման դրույթի կապակցությամբ, սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության շենքի և նախագահի նստավայրի առաջ` պահանջելով չեղյալ հայտարարել փոփոխությունները։ Ցուցարարների հետ հանդիպած վարչապետը խոստացել է, որ կառավարությունը չի իրականացնի որևէ քայլ, որը հակասում է հասարակության շահերին։
Արդյունքում որոշվել է մինչև հուլիսի 1–ը հետաձգել պարտադիր փաստաթղթավորման պահանջը փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար ապրանքների գնման դեպքում։ Ըստ օրենքի` այդ դրույթը պետք է ներդրվեր փետրվարի 1–ից։–0–