Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Տնտեսական ինտեգրացիան կօգնի ԱՊՀ անդամներին միջազգային շուկաներում

10.12.2012, 15:25
Տնտեսական տարածաշրջանային միավորումներում ինտեգրվելով` պետությունները հզոր խաղացող են դառնում միջազգային ասպարեզում, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
Տնտեսական ինտեգրացիան կօգնի ԱՊՀ անդամներին միջազգային շուկաներում
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսական տարածաշրջանային միավորումներում ինտեգրվելով` պետությունները հզոր խաղացող են դառնում միջազգային ասպարեզում, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

«Պետք է ընդհանուր գործընկերներ գտնել, ովքեր ընդհանուր տնտեսական քաղաքականություն են տանում, այդ ժամանակ մեզ կլսեն»,- երկուշաբթի Մինսկում կայացած Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումի բացման ժամանակ ասել է Վալովայան:

«Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները և նոր մեդիաները» եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումն է երկուշաբթի բացվել Մինսկում։ Ֆորումին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի՝ այդ երկրների հասարակական-քաղաքական կյանքի ողջ շրջանակը ներկայացնող առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 200 ղեկավարներ:

Միաժամանակ Վալովայան նշել է, որ Մաքսային միության ստեղծման փորձեր նախկինում նույնպես եղել են, սակայն այդ ժամանակ երկրները պատրաստ չէին ինքնիշխանության մի մասը վերազգային մարմիններին փոխանցել: «Տնտեսական կազմակերպությունն ինքնիշխան պետությունների լիազորությունները վերազգային մարմիններին փոխանցել է ենթադրում: Մենք Մաքսային միությունում (Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան) երկար ենք գնացել դրան»,- նշել է նա:

Միաժամանակ ԵՏՀ ներկայացուցիչը կարծում է, որ իր լիազորությունների մի մասը վերազգային կառույցին փոխանցելն ինքնիշխանության կորուստ չի նշանակում: «Պետություններն ինքնիշխանություն են ձեռք բերում ընդհանուր ինտեգրացիոն տարածքում»,- ասել է նա:

Ըստ նրա՝ արդեն այսօր ակնհայտ են այդ միավորման առավելությունները, եթե համեմատենք ՄՄ երկրների տնտեսական զարգացումը մյուս հետխորհրդային պետությունների հետ: Նա տեղեկացրել է, որ ՄՄ երկրների առևտրաշրջանառությունը կրկնակի ավելացել է 2010թ.-ի դեկտեմբերից ի վեր: ՀՆԱ-ի աճի տեմպերն ընթացիկ տարում կազմել են 4 տոկոս:

Վալովայան համոզված է, որ Բելառուսին, Ռուսաստանին և Ղազախստանին կհաջողվի 2015թ.-ին Եվրասիական տնտեսական միություն ստեղծել:

Ֆորումի աշխատանքի ընթացքում, որը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կքննարկեն եվրասիական ինտեգրման հարցեր, ինտեգրացիոն նախագծերի հեռանկարները, ԶԼՄ-ների և հասարակության փոխգործակցությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում նոր մեդիաների աշխատանքի կառուցվածքն ու առանձնահատկությունները։--0--