Рейтинг@Mail.ru
USD
390.51
EUR
449.98
RUB
4.8075
GEL
142.19
2025 թ. ապրիլի 23, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Տնտեսություն, էներգետիկա, մշակույթ․ Հայաստանն ու Թուրքմենստանը սահմանել են տնտեսական համագործակցության զարգացման ուղղությունները

27.03.2025, 11:21
Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը
Տնտեսություն, էներգետիկա, մշակույթ․ Հայաստանն ու Թուրքմենստանը սահմանել են տնտեսական համագործակցության զարգացման ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Նախօրեին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը։

Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։ 

Ինչպես հայտնում է հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության դրույթների կատարման ընթացքի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ուրվագծվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական խթանման հեռանկարային ոլորտները։

«Քննարկեցինք նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Սահմանեցինք մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք առավել լիարժեք և արդյունավետ կդարձնեն մեր հետագա համագործակցությունը», – գրել է Խուդաթյանը Facebook–յան իր էջում։

Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արձանագրությունը։