Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար–հուլիսին աճել է 3,4 %–ով. նախարար

07.08.2014, 18:27
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ.–ի հունվար–հուլիսին աճել է 3,4 տոկոսով, հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հինգշաբթի կառավարության նիստում։

Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար–հուլիսին աճել է 3,4 %–ով. նախարար
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ.–ի հունվար–հուլիսին աճել է 3,4 տոկոսով, հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հինգշաբթի կառավարության նիստում։

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, որոնք արդեն իսկ հուսադրող են։

«Հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, ավելի քան 600 գործատուներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը կամ աշխատավարձի չափերը, ընդհանուր առմամբ բարելավվել է փաստաթղթաշրջանառության մակարդակը,- ասել է Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նշել է նաև ոլորտում առկա խնդիրները, հարկային մարմինների անելիքները:--0--