Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը 2014-ին շուրջ 839,7 մլրդ դրամ է կազմել

31.03.2015, 14:50
Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը (որոնք կատարվել են առանց բանկային համակարգի և պետական կառավարման համակարգի մասնակցության) 2014թ.–ին կազմել է մոտ 839,7 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը 2014-ին շուրջ 839,7 մլրդ դրամ է կազմել
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն ներհոսքը (որոնք կատարվել են առանց բանկային համակարգի և պետական կառավարման համակարգի մասնակցության) 2014թ.–ին կազմել է մոտ 839,7 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ օտարերկրյա ներդրումների զուտ արտահոսքը (ստացված և մարված միջոցների տարբերություն ներդրումների մասով) նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 167,4 մլրդ դրամ։

Ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2014-ին կազմել է մոտ 349,9 մլրդ դրամ, իսկ ուղիղ օտարերկրյա ներդրումների զուտ արտահոսքը` 117,2 մլրդ դրամ։

ԱՎԾ–ի տվյալներով` իրական հատվածում կատարված համախառն օտարերկրյա ներդրումների մասով առաջատարը հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանն է։ Ռուսաստանի ներդրումները կազմել են մոտ 306,8 մլրդ դրամ։ Միաժամանակ այդ գումարից 257,3 մլրդ դրամը բաժին է ընկել ուղիղ օտարերկրյա ներդրումներին։

Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված համախառն օտարերկրյա ներդրումների մասով առաջատարների եռյակում են հայտնվել նաև Կիպրոսն ու Գերմանիան։

Կիպրոսի ներդրումները 2014թ.–ին կազմել են մոտ 152,7 մլրդ դրամ։ Գերմանիան հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում ներդրել է մոտ 115,1 մլրդ դրամ։

ԱՎԾ տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների մոտ 33 տոկոսը կամ 278,4 մլրդ դրամը բաժին է հասել էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և մաքրված օդի ապահովման ոլորտին (1 դոլարը` 471,21 դրամ)։--0—