Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-273

Հայաստանի ծանր ֆինանսական դրությունը սպառնում է պետության դանդաղ կործանմամբ. ՀԴԿ ղեկավար

04.06.2015, 16:44
Հայաստանի ծանր ֆինանսական դրությունը սպառնում է պետության դանդաղ կործանմամբ, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Հայաստանի ծանր ֆինանսական դրությունը սպառնում է պետության դանդաղ կործանմամբ. ՀԴԿ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ծանր ֆինանսական դրությունը սպառնում է պետության դանդաղ կործանմամբ, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Երկրում առկա ներքին խնդիրները ցույց են տալիս, որ իրավիճակն օրեցօր բարդանում է մի շարք գործնների պատճառով։ Դրանցից առաջինը հանրապետության ծանր ֆինանսական դրությունն է։ Մենք բոլորս գիտենք, որ պետական պարտքն արդեն հասել է շուրջ 5 մլրդ դոլարի, և մեր կառավարությունը չունի տնտեսության զարգացման իրական ռազմավարական ծրագիր, որը կարող էր լուծել այդ խնդիրը»,– ընդգծեց Սարգսյանը։

Մեկնաբանելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը` Սարգսյանը նշեց, որ կուտակված պարտքի մեղավորը կառավարությունն է, որը պետք է հետևեր դրա կուտակմանը։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։

Նա հավելեց, որ գների աճը կհանգեցնի արտագաղթի մակարդակի բարձրացման, և մարդիկ հիանալի հասկանում են, որ կբարձրանա ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագինը, այլ նաև այլ ապրանքների գինը։

«Մենք վերջերս հետազոտություն ենք անցկացրել, որը ցույց է տվել, որ հայ երիտասարդության 70 տոկոսը հեռանկարներ չի տեսնում երկրում, քանի որ նրանք չգիտեն` կարո՞ղ են աշխատանք գտնել և ի՞նչ աշխատավարձ կստանան։ Դա խոսում է այն մասին, որ կրթված երիտասարդները հեռանում են Հայաստանից, քանի որ այլ երկրներում նրանց սպասում է ավելի լավ ապագա»,– նշեց Սարգսյանը։-0-