Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում միջին կենսաթոշակը 2015 թ.-ի հունվարից կավելանա 5 հազար դրամով. ՀՀ ֆինանսների նախարարություն

25.09.2014, 17:29
Հայաստանում 21015 թ.-ի հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 5 հազար դրամով, հինգշաբթի ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2015 թ.-ի պետբյուջեի նախագիծը:
Հայաստանում միջին կենսաթոշակը 2015 թ.-ի հունվարից կավելանա 5 հազար դրամով. ՀՀ ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 21015 թ.-ի հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 5 հազար դրամով, հինգշաբթի ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով 2015 թ.-ի պետբյուջեի նախագիծը:

«Պետբյուջեի նախագծով 2015 թ.-ին կենսաթոշակների բարձրացմանը նախատեսված է ուղղել 32 մլրդ դրամ, ինչը թույլ կտա միջին կենսաթոշակը 36 հազար դրամից դարձնել 41 հազար դրամ», - ասաց նա:

Սաֆարյանի խոսքերով՝ կենսաթոշակների բարձրացումը նախատեսվում է ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ նախագահի նախընտրական ծրագրով:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է 2015 թ.-ի պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը: Պետբյուջեի նախնական նախագծում եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 184 մլրդ դրամի սահմանում, ծախսերը՝ 1 տրիլիոն 298 մլրդ դրամի սահմանում, պակասուրդը՝ 114,1 մլրդ դրամի սահմանում: Հայաստանի պետբյուջեի նախագիծը կներկայացվի Հայաստանի խորհրդարանի քննարկմանը մինչև հոկտեմբերի 1-ը: ($1 – 406,8 դրամ) –0—