Թրամփը 10%–անոց տուրք է սահմանել Հայաստանից ներկրվող ապրանքների վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 183 երկրներից (տարածքներից) և ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա նոր հայելային մաքսատուրքեր սահմանելու մասին։
Ցանկում նշված է նաև Հայաստանը, որի համար սահմանվել է բազային (նվազագույն) տուրքի դրույքաչափ՝ 10%, ինչպես նաև Վրաստանը, Ադրբեջանը և մի շարք այլ պետություններ։
Արտակարգ դրություն ԱՄՆ տնտեսության մեջ
Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Թրամփը տնտեսության մեջ արտակարգ դրություն է հայտարարել, ինչը նրան տալիս է տուրքեր սահմանելու լայն լիազորություններ։
Նրա հրամանում ասվում է, որ անհամատեղելի տուրքերը և երկկողմ առևտրային հարաբերություններում փոխադարձության բացակայությունը, ինչի մասին վկայում է ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը, դարձել են ազգային անվտանգության անսովոր և արտասովոր սպառնալիք:
Սպիտակ տան հրապարակած ցանկի համաձայն, Չինաստանի համար ապրանքների ներկրման տուրքը կկազմի 34%, եվրոպական արտադրանքի համար՝ 20%։
Ճապոնիայի կոմղից տուրքերը կազմում են 46%, պատասխան տուրքը՝ 24%։ Ամերիկյան ապրանքների համար հնդկական տուրքերը գնահատվել են 52%, պատասխան տուրքը՝ 26%։
«Եթե ուզում եք, որպեսզի տուրքերը լինեն 0%, արտադրեք ձեր ապրանքն այստեղ՝ ԱՄՆ–ում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Հայ–ամերիկյան ապրանքաշրջանառության մասին
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, ԱՄՆ–ի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2024թ․–ին կազմել է գրեթե 410,6մլն դոլար, 2023թ․–ի համեմատ անկումը կազմել է 38,7%։ Դեպի ԱՄՆ հայկական արտահանումը կազմել է մոտ 58,9մլն դոլար (աճը՝ 21,5%), իսկ ամերիկյան արտադրության պրանքների ներկրումը Հայաստան՝ ավելի քան 351,6մլն դոլար (անկումը՝ 43,4%)։
Ընդհանուր առմամբ Հայաստանի համախառն արտաքին ապրանքաշրջանառությունն ամբողջ 2024թ․–ի ընթացքում, 2023թ․–ի համեմատ, ավելացել է 41,5%–ով՝ հասնելով 30,16մլրդ դոլարի։