Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն ավելի արագ են նվազում, քան նա ակնկալում էր

13.03.2025, 11:08
Երբ էներգակիրների գները նվազեն, [այլ ապրանքների] գները նույնպես կնվազեն, ասել է Թրամփը
Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն ավելի արագ են նվազում, քան նա ակնկալում էր

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն ավելի արագ են նվազում, քան նա ակնկալում էր։ 

«Շատ ուրախ եմ, որ նավթը նվազել է մինչև 65 դոլար մեկ բարելի դիմաց, և դա ավելի արագ է, քան ես [սպասում էի]», - ասել է նա Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այնպես ոչ մենք իջեցնում ենք գները: Երբ էներգակիրների [գները] նվազեն, [այլ ապրանքների] գները նույնպես կնվազեն: Այնպես որ մենք շատ լավ աշխատանք ենք կատարել շատ կարճ ժամանակահատվածում», - ասել է ամերիկացի առաջնորդը: