Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարց դեռ օրակարգում ներառված չէ. Երևանի քաղաքապետարան

19.12.2014, 17:59
Երևանի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարց քաղաքապետարանի օրակարգում դեռ  ներառված չէ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ամփոփելով 2014 թ.–ի արդյունքները։
Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարց դեռ օրակարգում ներառված չէ. Երևանի քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարց քաղաքապետարանի օրակարգում դեռ  ներառված չէ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ամփոփելով 2014 թ.–ի արդյունքները։ 

«Դեռ չեմ կարող պատասխանել այն հարցին` կբարձրացվի՞ ուղեվարձը, թե ՞ոչ։ Նման հարց դեռ օրակարգում ներառված չէ», –ասաց Արեյանը։ 

Երևանի որոշ տրանսպորտային գծերի երթուղային տաքսիների վարորդները նախօրեին գործադուլ էին հայտարարել այն պատճառով, որ մայրաքաղաքի բազմաթիվ ԱԳԼՃԿ–ներում գազի գինը բարձրացել էր 10–15 տոկոսով։ Այս կապակցությամբ վարորդները պահանջում էին քաղաքապետարանից բարձրացնել երթուղայինների ուղեվարձը։

Արեյանի խոսքով` վարորդները նախօրեին հանդիպել են քաղաքապետարանի ներկայացուցչի հետ, և համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ուղեվարձի բարձրացման հարցը կքննարկվի այն ժամանակ, երբ կայունանա ԱԳԼՃԿ—ներում գազի գնի հետ կապված վիճակը։ 

Մայրաքաղաքի ԱԳԼՃԿ–ներում գազի գնի բարձրացումը բացատրում են դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ։ 

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Արդեն դեկտեմբերի 18-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար, իսկ դեկտեմբերի 19–ին` ևս 32,43 կետով` կազմելով 464,87 դրամ։ –0–