Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ծիրանի այգուն զուգընթաց Հայաստանում կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի

12.08.2016, 16:05
Հայաստանը ծիրանի այգուն զուգընթաց կստեղծի նաև խաղողի կոլեկցիոն այգի:
Ծիրանի այգուն զուգընթաց Հայաստանում կստեղծվի խաղողի կոլեկցիոն այգի

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ծիրանի այգուն զուգընթաց կստեղծի նաև խաղողի կոլեկցիոն այգի, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ Հայաստանում մի քանի տարի առաջ ստեղծվել էր ծիրանի կոլեկցիոն այգի, որտեղ հավաքվել էին հանրապետության տարածքում աճող ծիրանի բոլոր հիմնական տեսակները։

«Փորձը հաջողված էր, և որոշում էր ընդունվել ստեղծել խաղողի կոլեկցիոն այգի, որը թույլ կտա պահպանել երկրի խաղողի գենետիկան, ինչը կարևոր նշանակություն ունի հայկական խաղողագործության համար»,– ասաց Հարությունյանը։

Փոխնախարարը նշեց, որ արդեն նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ 

Ծիրանի կոլեկցիոն այգին ստեղծվել է Հայաստանում 2013 թվականին ծիրանի անհետացող տեսակները պահպանելու համար։ 5 հեկտար մակերոսով տարածքում ներկայացված են ծիրանի ավելի քան 80 տեղական նմուշներ։

Հետազոտությունների համաձայն, Հայաստանում հայտնի է խաղողի ավելի քան 600 տեսակ, իսկ այսօր մշակվում է ոչ ավելի, քան 60–ը։ Հայաստանում խաղողից արտադրվում է ոչ միայն գինի և կոնյակ, այլ նաև մրգային օղիներ։-0-