Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Lufthansa–ն բարձրացնում է ավիատոմսերի գները` մատնանշելով գնաճը

18.09.2012, 18:50
Lufthansa գերմանական ավիաընկերությունը սեպտեմբերի 18–ից բարձրացնում է ավիատոմսերի գները` մատնանշելով բոլոր ծախսերի արժեքի աճին, երեքշաբթի տեղեկացնում են տեղական ԶԼՄ–ները։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Lufthansa գերմանական ավիաընկերությունը սեպտեմբերի 18–ից բարձրացնում է ավիատոմսերի գները` մատնանշելով բոլոր ծախսերի արժեքի աճին, երեքշաբթի տեղեկացնում են տեղական ԶԼՄ–ները։

«Այժմ ամեն ինչ թանկանում է»,– ասել է ավիաընկերության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիմնականում բարձրանում են միջցամաքային չվերթերի տոմսերի գները, այդ թվում դեպի ԱՄՆ, Աֆրիկա, Ասիա, Հարավային Ամերիկա և Մերձավոր Արևելք։ Այժմ Գերմանիայից դեպի վերը նշված ցանկած ուղղությամբ էկոնոմ կարգի չվերթը 20 եվրոյոով, ԱՄՆ–ի տոմսը` 30 եվրոյով ավելի թանկ կարժենա։ Բիզնես կարգի տոմսը 60 եվրոյոով կթանկանա, առաջին կարգով չվերթը 100–150 եվրոյով ավելի թանկ կարժենա։

Վերջին անգամ Lufthansa–ն գները թանկացրել էր ընթացիկ տարվա մարտին։ Փոփոխությունները վերաբերում են նաև Austrian Airlines դուստր ավիաընկերությանը։ Գերմանական հսկայի շվեյցարական «դստեր»` Swiss ավիաընկերության տոմսերի գներն անփոփոխ են մնում։

Օգոստոսին Lufthansa–ն վերջին տարիների ընթացքում բորտուղեկցորդների խոշորագույն գործադուլներից մեկն ապրեց։ Ավիաընկերությունը խոշոր վնասներ կրեց, քանի որ գործադուլների մի քանի օրվա ընթացքում հազարավոր չվերթեր հետաձգվեցին։ –0–