Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

UTair ընկերությունն ավելացնում է Մոսկվա–Երևան չվերթերի քանակը

06.06.2016, 12:03
UTair ընկերությունն ավելացնում է Մոսկվա–Երևան ամենօրյա չվերթերի քանակը` օրական կատարելով երկու չվերթ:
UTair ընկերությունն ավելացնում է Մոսկվա–Երևան չվերթերի քանակը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. UTair ընկերությունն ավելացնում է Մոսկվա–Երևան ամենօրյա չվերթերի քանակը` օրական կատարելով երկու չվերթ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ընկերության կայքին։

Չվերթերն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով։ Թռիչքի տևողությունն է 2 ժամ 50 րոպե։

UTair–ի նախագահ Ալեքսեյ Բուդնիկի խոսքով` Հայաստանի մայրաքաղաքի տուրիստական ներուժը տարեց տարի ավելանում է, և այս սեզոնում ևս նկատվում է ուղևորների պահանջարկի ավելացում։

Բացի այդ, հուլիսի 1–ից Երևանում UTair–ի ուղիղ չվերթերից կարող են օգտվել նաև Կրասնոդարի բնակիչներն ու հյուրերը։ Ավիաընկերությունն այս ուղղությամբ կատարելու է շաբաթական չորս կանոնավոր չվերթ։ Թռիչքի տևողությունն է 1 ժամ 30 րոպե։

UTair ավիաընկերությունն այժմ չվերթեր է իրականացնում ավելի քան 150 ուղղություններով: Ընկերության ավիապարկում կա ավելի քան 60 ինքնաթիռ:

2015 թ.-ին UTair ընկերության ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 5,5 մլն ուղևոր: Ավիաընկերության հիմնական հանգույցը Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանն է, գլխամասային գրասենյակը գտնվում է Սուրգուտում: -0-