Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքներ, որոնք թույլ են տալիս պետականացնել ՀԷՑ-ը

09.07.2025, 10:43
Երեքշաբթի  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը  մի շարք օրենսդրական փոփոխություններ է ստորագրել
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքներ, որոնք թույլ են տալիս պետականացնել ՀԷՑ-ը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեքշաբթի ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ   ընդունեց ՀԷՑ-ի ազգայնացման նախագծի օրենսդրական փոփոխությունները։

Օրենսդրական նախագծի մասին

«Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները նախատեսում են ՀՀ-ի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկական ոլորտի օպերատորների նկատմամբ վարչական վարույթ հարուցելուն վերաբերող հարցեր։

Առաջարկվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները, սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը, սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգը։

ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կապված իրավիճակի մասին

Հունիսի 19-ին Հայաստանում կալանավորվել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Կարապետյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո, հայտարարեց, որ ինքը միշտ եղել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողքին։

«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– նշել է Կարապետյանը։

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը ազգայնացնելու մտադրության մասին՝ պնդելով, որ գործընթացը կիրականացվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան։