Վան-Երևան-Վան ուղիղ ավիաչվերթը հնարավոր է գործարկվի 2013թ.-ի գարնանը. ՀԱԳՄ ղեկավար
20.11.2012,
18:08
Վան-Երևան-Վան ուղիղ ավիաչվերթը հնարավոր է գործարկվի 2013թ.-ի գարնանը, ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վան-Երևան-Վան ուղիղ ավիաչվերթը հնարավոր է գործարկվի 2013թ.-ի գարնանը, ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:
Վան քաղաքից դեպի Հայաստանի մայրաքաղաք ուղիղ ավիաչվերթը նախատեսվում էր իրականացնել դեռ 2011թ.-ի սեպտեմբերին:
Վան-Երևան ավիաչվերթի ստեղծման գաղափարը պատկանում է «ՏՈՒՐՍԱԲ» թուրքական տուրիստական կազմակերպությունների միության Վանի մասնաճյուղի ղեկավար, ԱԱՊ-ի խորհրդի անդամ Վան Աբդուլա Թունչդեմիրին, ով դեռ նախորդ տարի տեղեկացրեց, որ Վանում նոր տերմինալ է կառուցվում, որի միջոցով նաև միջազգային չվերթեր կիրականացվեն, մասնավորապես` Երևան:
Հայկական կողմից նախագծում ներգրավվել են «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման աջակցություն» USAID ծրագրի ղեկավար Արթուր Ղազարյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Մեզ հաջողվեց փաթեթ պատրատել, որը հավանություն ստացավ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ավիացիոն իշխանությունների կողմից: Եվ այսօր հայ գործարարներին խանգարում է (չվերթի գործարկման հարցում) միայն կոմերցիոն առումով առավել շահավետ օդանավի բացակայությունը»,- ասաց Ղազարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ նախատեսվում է գործարկումն իրականացնել ընթացիկ տարվա գարնանը՝ հույս հայտնելով, որ գարնանը վերջապես ինքնաթիռ կգտնվի, որը վնասներով չի աշխատի և մեծ դեր կունենա ուխտագնացության զբոսաշրջության խթանման հարցում:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-