Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վանաձորի քիմիական կոմբինատն առաջիկա օրերին կսկսի պարարտանյութերի արտադրությունը

26.09.2012, 19:54
Պարարտանյութերի արտադրությունը Վանաձորի քիմիական կոմբինատում կվերսկսվի արդեն առաջիկա օրերին, չորեքշաբթի խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Պարարտանյութերի արտադրությունը Վանաձորի քիմիական կոմբինատում կվերսկսվի արդեն առաջիկա օրերին, չորեքշաբթի խորհրդարանում 2011 թվականի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Ըստ նրա, արտադրական փուլն արդեն գործարկվել է, սակայն, կարբամիդի մեծածավալ արտադրությանը ձեռնարկությունը կանցնի երկու–երեք օրից։ Առաջին փուլում կարտադրվեն միայն ազոտային պարարտանյութեր կարբամիդը (ազոտի 46% պարունակությամբ) և ամոնիակի սուլֆատ (20-25% ազոտի պարունակությամբ), իսկ հետագայում ծրագրվում է կազմակերպել նաև ֆոսֆորային պարարտանյութերի արտադրություն։

Այս փուլում կոմբինատում կարտադրվի մոտ 15 տոննա պարարտանյութ` արտադրության ծավալների հետագա ավելացմամբ։

Արտադրության մեջ կօգտագործվի միայն տեղական հումք, այդ իսկ պատճառով պրոդուկտի վերջնական գինը 30-40 տոկոսով էժան կլինի սելիտրայի գնից։ -0-