Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ կառավարությունը կաջակցի ներքին արտադրողին, սակայն կպատժի ստվերային շրջանառության համար. վարչապետ

20.06.2014, 15:40
ՀՀ կառավարությունը կաջակցի ներքին արտադրողին, սակայն կոշտ կպատժի ստվերային շրջանառության համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ կառավարությունը կաջակցի ներքին արտադրողին, սակայն կպատժի ստվերային շրջանառության համար. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը կաջակցի ներքին արտադրողին, սակայն կոշտ կպատժի ստվերային շրջանառության համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Մենք կփորձենք բավականին թափանցիկ քննարկումներ անցկացնել բոլոր ճյուղերի հետ և կաջակցենք ներքին արտադրողին, ինչը շատ կարևոր է», – ասաց Աբրահամյանը։

Նա նաև ընդգծեց, որ լուրջ աջակցություն կցուցաբերվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, քանի որ այդ հատվածը մեծ ապագա ունի։

«Ոլորտը շատ կարևոր է մեր երկրի տնտեսության համար, ես տեսնում եմ, որ ՏՏ–ն մեծ ապագա ունի, այն մեր նավթն է, գազը, ծովը», – պարզաբանեց Աբրահամյանը։

Վարչապետը նշեց, որ այժմ կառավարությունը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին բազմաթիվ արտոնությունների տրամադրում է նախաձեռնում, և այդ օրինագծերն արդեն ներկայացված են խորհրդարանի քննարկմանը։ Նրա խոսքերով` դա թույլ կտա նվազագույնի հասցնել խոշոր ձեռնարկությունների շրջանում ստվերային շրջանառությունը։

«ՓՄՁ–ի ոլորտում ձեռնարկված քայլերը թույլ կտան փակել ուղիները ստվերային հատվածում խոշոր բիզնեսի աշխատանքի համար։ Մենք ՓՄՁ–ին չենք դիտարկում որպես հարկատու, մեր նպատակն է բոլոր օրինական միջոցներով բերել բոլորին օրինական դաշտ», – ասաց Աբրահամյանը։

Խոսելով խոշոր հարկատուներին ստվերային հատվածից դուրս բերելու մասին` վարչապետը հիշեցրեց, որ նրանց ժամկետ է տրամադրվել մինչև հուլիսի 1–ը, ինչից հետո ամեն տասն օրը մեկ ֆինանսների նախարարությունը հասարակությանը հաշվետվություն է ներկայացնելու այն մասին, թե ինչ միտումներ կան ամեն հարկատուի մոտ հարկային վճարների ավելացման հարցում։

«Մենք հետևողական ենք լինելու, և կառավարությունը պարտադիր կերպով հավատարիմ է լինելու ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իսկ այն հարկատուների նկատմամբ, ովքեր կփորձեն խախտել մեր պայմանավորվածությունները, մենք բավականին կոշտ կերպով կդրսևորենք մեր մոտեցումները», – եզրափակեց Աբրահամյանը։–0–