Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի վարչապետի հրաժարականը ներքաղաքական ճնշումների հետևանք է. փորձագետ Հայաստանի վարչապետի հրաժարականը ներքաղաքական ճնշու

09.04.2014, 16:54
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքաղաքական իրավիճակի և ճնշումների հետևանք է, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Հայաստանի վարչապետի հրաժարականը ներքաղաքական ճնշումների հետևանք է. փորձագետ                                                  Հայաստանի վարչապետի հրաժարականը ներքաղաքական ճնշու
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ներքաղաքական իրավիճակի և ճնշումների հետևանք է, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ով հանձնարարել է նախարարներին շարունակել իրենց պարտավորությունների կատարումը մինչև նոր կաբինետի ձևավորումը։

«Երկրի իշխանությունները երկու քարի արանքում են հայտնվել` մի կողմից, քաղաքացիական հասարակության ճնշումը կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված ու չդադարող արտագաղթը, մյուս կողմից` ընդդիմության միավորումը։ Իրականում վարչապետի հրաժարականը բացարձակապես անսպասելի չէր»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի վարչապետի դերն իրականում ազդեցիկ չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ երկրի «գլխավոր դերը նախագահինն է»։

Շիրինյանն այդ կապակցությամբ նշեց, որ ինչ–որ փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է արմատապես փոխել կառավարության կազմը և միգրացիայի կանխարգելման, ծնելիության աճի և կոռուպցիայի վերացման ծրագրեր իրականացնել։ Փորձագետը միաժամանակ զերծ մնաց նոր վարչապետի թեկնածության վերաբերյալ կանխատեսումներից։

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն իր հերթին նշեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը սպասելի էր, քանի որ նախկին վարչապետը չներկայացրեց և ավարտի չհասցրեց ոչ մի լուրջ ծրագիր։

«Կարծում եմ, որ Հայաստանի ընդդիմությունը, որը մտադիր էր անվստահության քվե հայտնել կառավարությանը, հիասթափություն է զգում, քանի որ Սարգսյանի հրաժարականը զրկեց նրանց հաղթանակի համը վայելելուց»,– ասաց փորձագետը։

Խորհրդարանի չորս ոչ իշխանամետ խմբակցությունները` ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն և «Ժառանգությունը», մարտի 19–ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ նիստի արդյունքում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե ներկայացնելու հարցում և որոշել են ապրիլի 28–30–ը Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնել։

Քաղաքագետը չնշեց վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածություններ, ավելացնելով, որ կառավարության ապագա ղեկավարը կարող է դառնալ 2018 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածու։ -0-