Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-8

Նոր վարչապետը պետք է հայկական տնտեսության առանցքային հարցերի լուծումներ գտնի. փորձագետ

08.04.2014, 14:21
Հայաստանի ապագա վարչապետը պետք է պրոֆեսիոնալ լինի, նա պետք է մի շարք տնտեսական խնդիրների լուծումներ գտնի, հայտնեց Հայաստանի հայրանական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նոր վարչապետը պետք է հայկական տնտեսության առանցքային հարցերի լուծումներ գտնի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապագա վարչապետը պետք է պրոֆեսիոնալ լինի, նա պետք է մի շարք տնտեսական խնդիրների լուծումներ գտնի, հայտնեց Հայաստանի հայրանական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ապրիլի 3–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նույն օրը կառավարության հրաժարականն ընդունվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

«Հայաստանի վարչապետ պետք է դառնա մի մարդ, ով հրաշալի «գլուխ է հանում» հանրապետության տնտեսությունից և լավ տեղյակ է արդյունաբերական, էներգետիկ և գյուղատնտեսական ներուժին»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Սաֆարյանը։

Հիմնական խնդիրների թվում, որոնք պետք է լուծի ապագա վարչապետը, Միության ղեկավարը նշեց, մասնավորապես, սոցիալական անարդարության մեղմումը նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով, միգրացիայի կանխումը, մենաշնորհների դեմ պայքարը և մրցունակ ազատ դաշտի ստեղծումը։

Փորձագետը կարծում է, որ ապագա վարչապետը պետք է «Նաիրիտ» գործարանի վերականգնման, Երևանի ՋԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շինարարության, Զանգեզուրում քիմիա–մետաղագործական կոմբինատի և պղնձաձուլարանի ստեղծման, Վանաձորի քիմկոմբինատում պետպատվերների պրակտիկայի ներդրման քայլեր ձեռնարկի։ Բացի այդ, նա կարևորեց նաև Վանաձոր–Ֆիալետովո երկաթուղային գծի կառուցումը, ազատ տնտեսական գոտիների բացումը հանրապետության սահմանամերձ շրջաններում։

Ընդհանուր առմամբ, Սաֆարյանը դրական գնահատեց հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը` նշելով, որ նա հանրապետության արդյունաբերության զարգացման ոլորտի ռեֆորմատոր է։

«Նրա ընդունած Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը բեկումնային բնույթ էր կրում... Արդյունքում մեր արդյունաբերությունը սկսել է շնչել և զարգացման ճանապարհ է բռնել»,– նշեց Սաֆարյանը։

Պաշտոնական վիճակագրական համաձայն` Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2012 թվականի արդյունքներով կազմել է 1 տրլն 120 մլն դրամ` 10 տոկոսով գերազանցելով 2011 թվականի ցուցանիշը։ Միաժամանակ, 2013 թվականին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1 տրլն 240 մլրդ դրամ։ ($1 – 415,22 դրամ)։-0-