Հայաստանի վարչապետը մեծապես կարևորում է պետության և Եկեղեցու միջև համագործակցության ակտիվացումը
06.05.2014,
17:10
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի կառավարությունում ընդունել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեքշաբթի կառավարությունում ընդունել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը:
Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած:
«Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»,– ասել է Կաթողիկոսը:
Ի պատասխան` Աբրահամյանն ասել է, որ կառավարության առաջիկա գործունեությունն ուղղվելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակով իրականացվելու են հստակ ծրագրեր:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը, վանական համալիրների վերակառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին և այլ խնդիրների: -0-