Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Վարչապետների ակումբի» առաջին նիստն է անցկացվել հինգշաբթի Երևանում

26.03.2015, 19:56
«Վարչապետների ակումբի» առաջին նիստն է անցկացվել հինգշաբթի Երևանում, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետների ակումբի» առաջին նիստն է անցկացվել հինգշաբթի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. «Վարչապետների ակումբի» առաջին նիստն է անցկացվել հինգշաբթի Երևանում, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հովիկ Աբրահամյանը «Վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր նախորդ տարվա մայիսին ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ։ Նա այդ գաղափարը լավ նախաձեռնություն էր համարել` հաշվի առնելով, որ նախկին վարչապետների փորձն ու գիտելիքները կարող են օգտակար լիներ և պետք է օգտագործվեն։

Անդրանիկ նիստին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:

Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր:

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, Քոչարյանը հրաժարվել է մասնակցել «Վարչապետների ակումբի» ինչպես առաջին, այնպես էլ հետագա նիստերին։ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրել է կառավարության նախագահի պաշտոնը 1997 թ.–ի մարտից։ 1998 թ.–ի փետրվարից, Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո, նա ժամանակավորապես կատարել է նախագահի պարտականությունները։ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել է 1998 թ.–ի մարտին։

Գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանից բացի, անկախ Հայաստանն ունեցել է 12 վարչապետ, որոնցից Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին խորհրդարանի վրա կատարված ահաբեկչական գրոհի հետևանքով, իսկ ամենաերկարը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Անդրանիկ Մարգարյանը (2000–2007 թթ.), ով մահացել է 2007 թ.–ին։–0–