Հայաստանի բնակչության վճարունակությունը շարունակում է նվազել
02.10.2015,
18:44
Հայաստանի բնակչության վճարունակությունը շարունակվում է նվազել, այս մասին վկայում է երկրի ներքին առևտրաշրջանառության ծավալի դինամիկան։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության վճարունակությունը շարունակվում է նվազել, այս մասին վկայում է երկրի ներքին առևտրաշրջանառության ծավալի դինամիկան։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար–օգոստոսին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 5,4%` կազմելով շուրջ 1409.7 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ ներքին առևտրի անկումը սկսվել է դեռևս 2015 թվականի հունվարից, երբ Հայաստանի տնտեսության մեջ ի հայտ են եկել ռեցեսիայի առաջին նշանները։
Ուշագրավ է, որ ամենից շատ տուժել է մանրածախ առևտուրը։ Մանրածախ առևտրի ծավալը, որը երկրի ներքին ընդհանուր առևտրի շուրջ 58,8% է կազմում, նվազել է 6,8%` կազմելով մոտ 828,6 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ մեծածախ առևտուրը, որը կազմում էր ընդհանուր ծավալի 37,7%–ը կրճատվել է 2,9% մինչև 531.6 մլրդ դրամ։
Բնակչության վճարունակության նվազման մասին վկայում են նաև ներկրման տվյալները, որոնք տարեսկզբից կրճատման ակնհայտ միտում են արձանագրում։ Այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն, 2015 թվականի հունվար–օգոստոսին Հայաստանի ներկրման ծավալը կազմել է մոտ 2074.1 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 26,3%–ով։
Հարկ է նշել, որ այս իրավիճակը պայմանավորված է հիմնականում բնակչության վճարունակությունն ապահովող դրամական փոխանցումների կրճատման հաշվին երկրում տնտեսության անկման հետ։ Այսպես, ԿԲ–ի տվյալներով, բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց հաշվին ոչ կոմերցիոն նպատակներով 2015 թվականի հունվար–օգոստոսին ստացվել է մոտ 789 մլն դոլար դրամական միջոց, ինչը 31,6%–ով քիչ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընդանուր առմամբ, փորձագետները բնակչության վճարունակության աճի և տնտեսության բարելավման առումով հոռետեսորեն են տրամադրված։ Մասնավորապես, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքերով, 2015 թվականի վերջին տնտեսության իրավիճակը դեպի լավը չի փոխվի։
«Երկիր դրամական մուտքերի մեծ մասն ապահովող պղնձի արտահանման միջազգային գներն արդեն արձանագրվել են ցածր մակարդակում։ Նաև ավարտվում է գյուղատնտեսական և զբոսաշրջային սեզոնը։ Այսպիսով, Հայաստանի տնտեսական վիճակը կարող է միայն դեպի վատը փոխվել, և միայն հրաշքը կարող է թույլ տալ այն պահպանել ներկայիս մակարդակում», – կարծում է Մանուկյանը։ -0-